1. ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց այսօր հավաքվել են քաղաքացիներ, հանրային գործիչներ՝ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ վերջին դատական նիստի ընթացքից հրապարակված լուսանկարներով: Ցույցի մասնակիցները Հայաստանի կառավարության և միջազգային հանրության կողմից գործուն քայլեր են ակնկալում:
2. Թրամփը, Վենսը, Գաբարդը և մյուսները քարոզարշավի ընթացքում ճիշտ խոսքեր էին ասում, բայց հիմա ժամանակն է, որպեսզի նրանք բացատրեն՝ արդյոք ԱՄՆ-ի հայությանը հիմարի տեղ էին դնում, թե՞ իրապես ունեն չբացահայտված կամ անորոշ ռազմավարություն, որը կկանխի Հայաստանի վերածումը Պուտինի պատկերացրածին, գրել է ամերիկացի փորձագետ Մայքլ Ռուբինը: Եթե ԱՄՆ-ն պատրաստ չէ աջակցել Ուկրաինային, որը ռազմավարական առումով շատ ավելի կարևոր է, ապա ի՞նչ տրամաբանությամբ կարող է վտանգել Ռուսաստանի զայրույթը՝ Հայաստանի համար պայքարելու հարցում, գրել է հեղինակը։
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
Website - https://www.1in.am
Facebook - https://www.facebook.com/1in.am
Instagram - https://www.instagram.com/1in.am/
Telegram - https://t.me/arajinTV
#1inAM #1inTV #zhirayrvoskanyan
Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211