MENU

Fun & Interesting

Հովհաննես Թումանյան․ Հոգեհանգիստ․ Կարդում է Նարեկ Մարգարյանը

Narek Margaryan 442 lượt xem 1 week ago
Video Not Working? Fix It Now

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին`
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ
զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար
հազարով...
5 Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ,
Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
10 Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի
վերև...
Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին` ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
15 – Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և
անշահ...
Մարդակեր գազան` մարդը` դեռ երկար էսպես կըմնա...
Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս` ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով` անցան, գընացին խոր-խոր
ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
20 Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական
պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը
հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք
խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
25 – Հանգե՜ք, իմ որբեր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և
անշահ...
Մարդակեր գազան` մարդը` դեռ երկար էսպես կըմնա...

Comment