MENU

Fun & Interesting

ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Video Not Working? Fix It Now

Առողջ /կովից/այծից/ոչխարից/գոմեշից և այլն/կենդանուց ստացված թարմ կաթը գործնականում չի պարունակում մանրէներ ,սակայն կթից անմիջապես հետո այն պետք է պաշտպանել դրանց ներթափանցումից:Կաթի որակի վրա ազդող մանրէներ կան կրծի ,կթվորի ձեռքերի ,ծղոտի և կենդանու մաշկի մակերեսին,փոշու մասնիկներում ,ջրի կաթիլներում ,հողում:Ըստ որում` աղտոտված կաթը պարտադիր պետք է ֆիլտրել: Մանրէաբանական տեսանկյունից բարձրարժեք կաթ ստանալու համար հատուկ ուշադրություն պետք է դարձնել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը,թեև իրականացվող բոլոր միջոցառումները չեն կանխում մանրէների ներթափանցումը կաթի մեջ: Կաթը բարենպաստ միջավայր է մանրէների աճի և բազմացման համար:Միևնույն ժամանակ նոր կթած կաթի մեջ կան մանրէասպան նյութեր ,որոնք որոշակի ժամանակահատված ումոչնչացնող ազդեցություն են գործում մանրէների վրա:Բացի այդ, մինչև բազմանալը, մանրէներին որոշ ժամանակ է պետք նոր միջավայրի ընտելանալու համար: Կրծից դուրս գալու պահին կաթի ջերմաստիճանը 370C է: Եթե կաթը չի պաղեցվում ,դրա մեջ տեղի է ունենում մանրէների բուռն աճ ,ուստի կթից անմիջապես հետո կաթը պետք է պաղեցնել մինչև 40C: Այդ պայմաններում մանրէների ակտիվության մակարդակը բավականին ցածր է և ջերմաստիճանի բարձրացման դեպքում դրանք նորից կարող են բազմանալ:

Comment