Վալերի եւ Զինաիդա Սարուխանյանների կյանքի, աշխատանքային կենսագրության ու առօրյայի մասին է պատմում առաջարկվող տեսանյութը: Ամուսիններն ապրում են Ախթալայի ֆիննական տնակների թաղամասում, որը յուրօրինակ կոլորիտ ունի ու հատկապես գեղեցիկ է տարվա այս շրջանում: Ամուսինները կարոտով հիշում են երիտասարդ տարիները, երբ պահանջված էին, աշխույժ կյանքով էին ապրում ու երեւի թե երազում այսպիսի ծերության մասին. խաղաղ ու հանգիստ: