"Ամուսնացա 11 տարի առաջ: Ես ու ամուսինս իրար հետ սիրելով ենք ամուսնացել։ Սկեսրայրս և ամուսինս խաղաղասեր մարդիկ էին։ Սկեսուրս՝ միշտ բարկացած վիճակում էր։" Այսպես է սկսվում այն նամակը որը մի երիտասարդ կին շաբաթներ առաջ ուղարկեց ինձ, ձեզ ընթերցելու նպատակով, որ մի գուցե նրա օրինակով ձեր ընտանիքում էլ սեր ու խաղաղություն լինի։ Նրա ամուսինը 44-օրյա պատերազմին կամավոր գնաց և իր կյանքը նվիրեց հանուն հայրենիքի։
Նա գրում է։ Արմեն ջան, բարև ձեզ։ Քանի որ հիմա աշխարհը խառնված է և գրեթե բոլոր ընտանիքներում կան վեճեր, խռովություններ ու բաժանումներ, ուզում եմ մարդկանց պատմել սիրո ուժի մասին։ Ամուսնացա 11 տարի առաջ: Ես ու ամուսինս իրար հետ սիրելով ենք ամուսնացել։ Սկեսրայրս և ամուսինս խաղաղասեր մարդիկ էին։ Սկեսուրս՝ միշտ բարկացած վիճակում էր։ Սկզբի մեկ տարին անընդհատ ինքն ու ամուսինը վիճում էին։ Երբեք չեմ խառնվել, մտածել էի «ամուսիններ են, մի օր կվիճեն, հաջորդ օրը իրար կհասկանան։» Բայց մի օր այդ ամեն ինչը պետք է իմ անձին առնչվեր։ Եկավ այդ օրը։ Աղջիկս ծնվեց։ Որքա՜ն շնորհակալ եղա Աստծուց, որ ինձ առողջ երեխա տվեց։ Կյանքումս ունեցած ամենահրաշալի օրն էր։ 3 օր անց եկա տուն։ Ու… Ու սկսվեց ծանր օրեր։