Արխիվային փաստագրական նյութերի, տասից ավելի պատմագիտական աշխատանքների և ականատեսների հուշերի վրա հիմնված այս ֆիլմի դիպաշարն անցնում է Զորավար Անդրանիկի և նրա ժամանակակիցների թողած հետքերով՝ լուսաբանելով ամենավիճահարույց ու քողարկված դրվագները։
Սև ու սպիտակ լուսանկարներն ու մաշված տեսաժապավենները պատմում են Հայաստանի ամենաճակատագրական ժամանակաշրջաններից մեկի մասին, երբ աշխարհաքաղաքական ցնցումների, թշնամական դավադրությունների, արյունահեղ ճակատամարտերի ու հերոսական սխրանքների թատերաբեմում ծնունդ էր առնում Հայաստանի առաջին հանրապետությունը:
Ֆիլմի հեղինակ՝ Դավիթ Ստեփանյան
Օգնական՝ Կարեն Մանջիկյան
Տեքստը կարդում է Հարություն Աստվածատրյանը
Ֆիլմը ներկայացնում են Իրական դպրոցը, «Կայթ» կրթամշակութային հանգույցը և «Դավիթ Ստեփանյանի արվեստանոցը»։