Հային հայ կնքեց Շիրազը, հայի վրա՝ հայու անուն և գյուղերի վրա հայկական անուն դրեց Շիրազը: 1000 տարի մեզ հայ կպահի Շիրազը,- ասում էր Իսահակյյանը: Նա մարդ էր, ով պայծառեցրեց մեր դեմքը, վերդարաձրեց մեզ ազգային ինքնագիտակությունը: Սա կոմունիստների աչքից չէր վրիպում, այդ պատճառով հազարավոր հանճարեղ տողեր մնացին անտիպ և ընթերցողների աչքից հեռու: Շիրազը չէր վախենում խոսել ո՛չ ցեղասպանության, ո՛չ Արցախի ճակատագրի, ո՛չ էլ ռուս բոլշևիկների մասին: Մեզ անծանոթ Շիրազը. Գագիկ Գինոյանի հյուրն է գրականագետ Սամվել Մուրադյանը: