2024 թվականի, հոկտեմբերի 27-ին, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ հայ կրթական եւ մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի դահլիճում, համագործակցությամբ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի եւ Թինա Վարդանյանի ընտանիքի, տեղի ունեցավ Թինա Վարդանյանի «ԵՐԿՆՔԻՑ ՎԵՐ» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը, որը նախաձեռնել եւ տպագրվել է հետմահու, գրողի ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա էին քաղաքի եւ մարզի գրքասեր եւ արվեստասեր հասարակությունը, ընկերներ, հարազատներ, պարզապես՝ ճանաչողներ: