Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրության աջակցության ծրագրով անցած տարի գաղափարը բիզնեսի վերածելու հնարավարություն է ստացել 51 շահառու։ 44-ի գործունեությունն այսօր հաջողությամբ շարունակվում է ամենատարբեր ոլորտներում։ Բիզնես վարելու հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից բացի հեռանկարային պռոյեկտները ուղիղ ֆինանսական աջակցություն են ստանում կառավարությունից։ Աշտարակում, օրինակ, տանը արիշտա պարտաստող Վարդիթերն այս ծրագրով դարձել է անհատ ձեռնարկատեր։ Նրա արիշտայի համբավը դուրս է եկել Աշտարակից, հասել մայրաքաղաք և այլ մարզեր։