1. Նախօրեին Սաուդյան Արաբիայում անցկացված ռուս-ամերիկյան բանակցությունները միջազգային լրատվականների ուշադրության կիզակետում են: NBC-ը հայտնել է, թե ԱՄՆ հետախուզությանը հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Պուտինը շահագրգռված չէ Ուկրաինայի վերաբերյալ իրական խաղաղության գործարքով: Իսկ Ֆրանսիայում այսօր կկայանա Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հարցերով երկրորդ հանդիպումը: Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է Եվրոպայի համար։
2. Եթե Հայաստանի կառավարությունը և ադրբեջանական կողմը համաձայնեն, որ մենք չպետք է պարեկություն կատարենք ուղղակիորեն արդեն հստակ սահմանազատված սահմանային շրջաններում, մենք դրանում խնդիր չենք տեսնում, հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, հավելելով, որ տարեվերջին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել այդ հարցը։
#1inAM #1inTV #zhirayrvoskanyan
Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211