Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը՝ ոչինչ այնքան չի նպաստում ձախողելուն, որքան ինքը՝ հաջողությունը։ Հաջողակ դառնալը բիզնեսում և սպորտում, կարիերայում և անձնական կյանքում իր հետ բերում է գայթակղություններ, որոշակի վտանգներ, ռիսկեր, որոնք արհամարհելու դեպքում, չենք կարող պահպանել մեր ձեռքբերած հաջողությունը:: Նպատակին հասնելուց և հաջողակ դառնալուց հետո մենք հակված ենք ծուլանալ:
Տեսանյութում անդրադարձ է կատարվում հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին:
Խիստ հպարտ լինելով սեփական հաջողություններով՝ շատ մարդիկ, թվում է, համարում են, որ իրենք էլ ոչինչ չունեն անելու, որ արդեն տեղավորվել են կյանքում, մասնագիտական ոլորտում, ու արդեն ժամանակն է միմիայն վայելելու իրենց հաջողությունը:
Այսինքն՝ ժողովրդի լեզվով ասած այդ մարդիկ առիթավորվում են իրենց ձեռքբերումներով, իրենց վերելքներով:
Այս միտքը կարող է փոքր-ինչ հակասական թվալ, բայց փաստն այն է, որ անկախ նրանից՝ ինչ բարձունքի, ինչ նվաճումների եք հասել, եթե սկսեք չափից շատ տարվել Ձեր հաջողությամբ, մտածեք, որ էլ ոչինչ չունեք անելու և վայելելու ժամանակը եկել է, հենց այդ պահից սկսելու է Ձեր անկումը։
_________________________________________________________________
Շնորհակալություն ենք հայտնում «MansArt» արվեստի կենտրոնին (https://www.facebook.com/mansartstudio) մեր նկարահանումներին ջերմորեն աջակցելու համար:
_________________________________________________________________
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։
Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝
http://www.kaizenmastery.com/
Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝
Facebook: https://www.facebook.com/KaizenMastery/
LinkedIn: https://www.linkedin.com/in/arevikhayrapetyan
Instagram: https://www.instagram.com/kaizenmastery/
Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:
Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)
Ձգտե՛ք Կատարելության․․․
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ