1. ԱԺ-ի Եվրաինտեգրման հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Եվրաքվեի» ներկայացրած և կառավարության հավանությանն արժանացած ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին օրենքի նախագիծը: «Քանի՞ միլիարդ է արժենալու ռուսական սպառնալիքը… Այս հարցերը մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ կարողանո՞ւմ ենք կոմունիկացնել եւ հասկանալ, թե` որոնք են լինելու այլընտրանքները», թեժ քննարկման ընթացքում ընդդիմությանը հակադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
2. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղություն հաստատելու կարևորությունը: Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույցի մասին նոր տեղեկություն է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը:
#1inAM #1inTV #zhirayrvoskanyan
Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211