Ապաշխարությունը խորքային և արմատական վերականգնման, վերափոխման և ազատագրման ճանապարհ է և՛ անհատների, և՛ համայնքների համար: Այն սկսվում է սեփական մեղքերն ու սխալները տեսնելուց, դրանց պատճառները հասկանալուց, զղջալուց և դրանք չկրկնելու պատասխանատվությունից:
Խոսնակներ`
- Միքայել Մալխասյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Տիգրան Բունիաթյան, «Ամրոց» հիմնադրամի համահիմնադիր
ձեռնարկատեր
Վարող`
- Տ. Մեսրոպ քահանա Արամյան, Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբան, «Մատյան ողբերգության» գրքի արևելահայերեն նոր թարգմանության հեղինակ
#Ինքնություն #արժեքներ #վեմ
«Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարը աշխարհայացքային հիմնահարցերի վերաբերյալ է: Գլխավոր թեմաներն են անձնական և հավաքական ինքնությունը, ճանաչողությունը և արժեքաբանությունը: Հաղորդաշարի նպատակը գաղափարական մտածողության խթանումն է, համայնքաշինական մշակույթի ձևավորումը և արժեքների շուրջ երկխոսության ծավալումը Հայաստանում և սփյուռքում: