MENU

Fun & Interesting

Հնարավոր է որ մեր սերունդը տեսնի Նեռի գալուստը

Armen Hareyan 17,620 4 years ago
Video Not Working? Fix It Now

Հնարավոր է որ մեր սերունդը տեսնի Նեռի գալուստը: Երբ նայում ես թէ այսօր ինչ է կատարվում աշխարհում, մտածում ես թէ էլ ինչ է գալու, ու հարցնում ինքդ քեզ, թէ արդյո՞ք սրանք կարող են լինել վերջին ժամանակները: Անկախ ամեն ինչից մենք պետք է պատրաստ լինենք: Մի բան կա որ պիտի ավելի շատ անենք, ու ավելի շատվորով: Դա աղոթելն է, որ Աստված ների մեր մեղքերն ու ողորմություն անի մեջ: Մի գուցե դուք, որ ընթերցում էք այս տողերը, աղոթող մարդիկ էք, բայց շատերը չեն աղոթում: Իսկ մեր կյանքում պետք է վերականգնեք աշխատանքի ու աղոթքի միջև բալանսը: Մի անգամ Սբ. Անտոնը մի պարանագործի տեսավ, ով աշխատանքի ընթացքում հաճախ ընդմիջում էր վերցնում ու աղոթում: Հետո Սբ. Անտոնին բացահայտվեց, որ դա հրեշտակ էր, ու պետք է հավասարակշություն պահպանվի աշխատանքի ու աղոթքի մեջ: Այս մասին է այս ձայնագրությունը: Խնդրում եմ, վկայեք Քրիստոսին, պատմեք Քրիստոսի մասին ձեր տնեցիներին ու ընկերներին: Օգեք ավելի շատ ավետարանել: Տեր Հիսուսն ասեց ինչ որ ասում եմ ձեզ տանիքների վրայից հռչակեք: Սիրելի բարեկամներ, սոցիալական ցանցերն այն տանիքներին են, որոնց վրայից պետք է վկայել Աստծո Խոսքը, վկայել մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Խնդրում եմ, ավելի շատ աղոթեք, որեպսզի վախը գնա, ու Քրիստոսի խաղաղությունը և ուրախությունը տիրի մեր սրտերում:

Comment