Եթե Հայ առաքելական եկեղեցին, հոգևորականները խոսում են երկրում առկա խնդիրներից, ասում, որ իշխանությունը արհեստական հակադրության մեջ է դնում պետությանն ու հայրենիքին, բաժանում սևի ու սպիտակի, նշանակում է, թե քաղաքականությա՞մբ է զբաղվում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի հետ կապված միջադեպին, երբ Հանրային Հ/Ը հրաժարվեց այն հեռարձակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից առաջ, Հայր Սուրբը կարծիք է հայտնել, որ այս ամենը տեղավորվում է Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, իշխանությունն ուզում է Հայ առաքելական եկեղեցու դերը հավասարացնել այլ կրոնական կազմակերպությունների կարգավիճակին։
Մանրամասները՝ տեսանյութում։
#ՆարեկԳալստյան#ՌուբենվարդապետԶարգարյան#24News#հարցազրույց#Follow
24 TV on social platforms:
Facebook: https://www.facebook.com/24news.am
Telegram: https://t.me/twentyfournews
Instagram: https://www.instagram.com/24news.am
© 2023 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:
Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060
Գովազդի համար զանգահարել +374 41 240060
#24News #24TV #Լուրեր