Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Alpha News-ի ուղիղ եթերում Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հեռախոսազրույցն անվանել է պատմական իրադարձություն ու նշել, որ այդ երկու ղեկավարների սեղանին է դրվելու նաև Հայաստանի ճակատագիրը։
«Ամբողջ աշխարհի աչքերն ուղղված են Թրամփին ու Պուտինին։ Նրանք են որոշելու աշխարհի ապագա կարգը՝ գոնե 10-15 տարվա համար։ Այսինքն՝ նրանք են որոշելու, թե ցանկացած ռեգիոնում ինչ է լինելու։ Ցավոք սրտի, մենք այդ սեղանին ոչ թե բանակցողի դերում կլինենք, այլ սեղանի վրա մեզ կկիսեն, մեր հարցերը, ինչպես միշտ, լուծելու են առանց մեզ։ Մենք սպասելու ենք միջանցքում»,- նշել է Խաչիկյանը։
Մեր զրուցակիցն ընդգծել է, որ այս ամենում մեղավոր է ՀՀ իշխանությունը, որովհետև խզել է դաշնակցային հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ։