MENU

Fun & Interesting

Նախկինում եղել է կրթության արգելք, որպեսզի կրոնափոխ չլինենք․ Շեյխ Ուսուբ

Xiret Media 25,710 lượt xem 1 month ago
Video Not Working? Fix It Now

«Նախկինում եղել է կրթության արգելք, որպեսզի կրոնափոխ չլինենք, իսկ հիմա անցել են այդ ժամանակները, մեր ազգը պահելու համար կրթություն է պետք»,- ասում է Մայիսյան գյուղի բնակիչ` շեխ Ուսուբը։ Տարիներ շարունակ կնոջ հետ չարչարվել` տուն տեղ են դրել, որպեսզի իրենց սերունդները Հայաստանում մնան, հարազատներից շատերը արտերկրում են ապրում, հնարավորություն ունեն գնալու, բայց իրենց տունը, հայրենիքը թողնել չեն կարող։

Շեյխ Ուսուբն ու իր կինը` տիկին Խաթունը կոչ են անում իրենց ազգակիցներին պահպանել եզդի տեսակը, չնայած բոլոր այն խնդիրներին, որոնք կան նաև Հայաստանում, խոսքը մայրենի լեզվի դասավանդման մասին է, որն իրենց գյուղում ևս չկա` կադրերի բացակայության պատճառով։ Երեխաներին փոխանցվում են գիտելիքներ ազգի մասին այնքանով, որքանով տեղեկացված են ծնողները, իսկ այդ գիտելիքները եզդիերեն գիր գրականության մասին ոչ շատ են, ոչ հավաստի։

«Տոներ կան, որոնք տարբեր երկրների եզդիները նշում են տարբեր օրեր, ամոթ է, մի ազգի մեջ այսքան հակասությու՞ն, եթե պետություն ունենայինք, հավանաբար նման խնդիրներ չէին լինի»,- ասում է շեյխ Ուսուբը։ Հայաստանում երջանիկ է զգում, ասում է, որ այստեղ չեն վախենում այլ ազգի ներկայացուցիչ լինելուց` ի տարբերություն այլ երկրների, միայն որոշ հանրային ելույթներից է դժգոհում.

«Գեղեցիկ չի, երբ հեռուստատեսությամբ շնորհավորում են հայ ազգի նոր տարին կամ հայ մայրերի տոնը, այս երկրում ուրիշ ազգեր էլ են ապրում, ովքեր վաստակել են այստեղ ապրելու իրավունքը»,-ասում է շեյխը։



------
Հետևեք մեզ նաև՝
Instagram https://www.instagram.com/xiret_media/
TikTok https://www.tiktok.com/@xiret_media
Facebook https://www.facebook.com/xiret.media
Website https://xirat.com/

Comment