Մեր կյանքում ընդունված շատ երևույթներ մենք ընկալում ենք որպես դոգմա։ Մենք դրանք չենք քննարկում, չենք վերլուծում, չենք փորձում հասկանալ դրանց ծագումն ու տրամաբանությունը․ բոլոր հարցերին մի պատասխան կա՝ ձևը տենց ա։ Երբեմն ամենաանհեթեթ սովորույթի վրա էլ կարող ենք հեշտությամբ դնել ավանդույթի կնիքն, ու դրանից հրաժարվելը համարել ամոթ ու խայտառակություն։ Ի վերջո՝ ի՞նչ է ավանդույթը, ինչո՞ւ ենք այն մեր վզին փաթաթում կամ արդյո՞ք մենք չենք մոռացել հենց մերն ու շարունակում ենք վազել ուրիշինի հետևից։