Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում, Շիրակի մարզում։
Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։
Հառիճավանքը հայկական ճարտարապետական արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։
❗ Մարալիկ-Մարալիկ, Հայաստանի ամենաձանձրալի քաղաքներից մեկը՝ https://youtu.be/ZnjDGt7cJm0
❗ Որտե՞ղ գիշերել Մարալիկ գնալուց՝ https://youtu.be/6ocY0EsN1qU
❗ Համագործակցության և այլ հարցերի դեպքում կարող եք կապնվել ինձ հետ 👇
✅ Չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին՝ https://www.youtube.com/channel/UCGC0...
✅ Հետևել ինձ Facebook-ում՝ https://www.facebook.com/ONtravelvlog...
✅ Եվ հետևել ինձ Instagram-ում՝ https://www.instagram.com/on_travel_v...
#Շիրակ #Shirak #Ширак #Հառիճավաք #Harichavank #Аричаванк