Հայերենում մի այսպիսի ասացվածք կա՝ դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից՝ մեր։ Բոլորին քննադատում ենք, բոլորին անուն կպցնում։ Աշխարհում երևի ամենասփռված ազգն ենք, բայց ուրիշներին ինչ պիտակ ասես տալիս ենք։ Ներսում էլ մի բուռ ենք մնացել, բայց էլի իրար բաժանում ենք երևանցու ու ռայոնցու, հայաստանցու- արցախցու, գյումրեցու ու լոռեցու։ Ախպարներն էլ իրենց հերթին։ Ո՞ւր են տանում այս բաժանումները։ Արդյո՞ք հենց սրանք չեն մեզ բերել հասցրել այս օրին։