Տեսանյութի հերոսը Ուրասարում ապրող 81-ամյա Ցողիկ Հովսեփյանն է։ Տիկին Ցողիկին տարիքը չի խանգարում հիմա էլ ակտիվ լինել տարատեսակ գործերի մեջ։ Ըստ նրա առողջ լինելու համար նախ պետք է աշխատասեր լինել, ինքն էլ հենց այդպիսին է։ Նա ժամանակին մրգային դնդողի գործարանում է աշխատել, ապա զինխանութի վարիչ: Չնայած տարիքին, տատիկը առաջ է նայում և Ուրասարում ներդնում է նոր մշակաբույթերի ցանքը: Առանց հողի ու այգու տատն ապրել չի կարողանում։ Սիրում է Հայաստանն ու հատկապես իր գյուղը։