ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐՈՒՄ ՀՆՉԱԾ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՈՐ ՀԱՄԸՆԿՆԵՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻ ՀԵՏ։
Վերադառնանք Լոռի, ավելի կոնկրետ՝ մարզի գեղատեսիլ Թումանյան քաղաք, որտեղ մեր գործընկերները հյուրընկալվել են քաղաքում ապրող ընտանիքներից մեկի՝ Գարեգին և Անահիտ Մկրտչյանների բնակարան,որոնք աչքի են ընկնում հատկապես իրենց հյուրընկալությամբ ու սրտաբացությամբ: Ամուսինները թեեւ անցել են կյանքի վաստակած հանգստի, սակայն անգործ չեն նստում: Քաղաքում ապրելը չի խոչընդոտում անասուններ պահելուն ու այգի մշակելուն: Կարճ ասած՝ Մկրտչյան ամուսիններն իրենց համար սեփական բարիքներ են ստեղծում: