Ակներ գյուղական թաղամասից 7 կիլոմետր հեռավորության վրա է Ակներասար կոչվող հանդամասը: Լեռնային ու դժվարանցանելի ճանապարհը զբոսաշրջիկներն ու հյուրերն ոտքով անցնում են 4, իսկ տեղացիները մեկուկես ժամում: Ճանապարհները վտանգավոր են, ժայռապատ ու Ակներասար հասնում են միայն ամենագնացներն ու համարձակ վարորդներն, այն էլ դժվարությամբ: Բայց տեղի հրաշալի բնությունն իր մաքրությամբ փոխհատուցում է բոլոր դժվարությունները: Ակներասարում շատերը նույնսիկ ձմեռում են, նախկինում 20 ու ավելի տնտեսություն ունեցող հանդամասում հիմա 5 ընտանիք է ապրում:
Ակներասարում փայտե ժամանակավոր շինությունները շատերը փոխարինել են քարաշեն կառույցներով, որ հարկ եղած դեպքում նաեւ ձմեռեն: Այստեղ նաեւ հող են մշակում,զբաղվում բանջարաբուծությամբ: Ակներասարում ապրող մարդկանց առօրիայի մասին մենք առիթ ունեցել են պատմել նաեւ նախորդ տարի, այս տարվա աշնանն էլ շատ բան չի փոխվել նույնն են հոգսերը, նույնն են սարվորները: