MENU

Fun & Interesting

Քեֆչի վրացու հայերեն երգն ու բիզնես-վումըն Աղուն տատը Քոբայրումյ

Volodya Hovsepyan 60,489 3 months ago
Video Not Working? Fix It Now

Բարի գալուստ Քոբայր: Այն փոքրիկ ու պատմական բնակավայր է Լոռիում: Աստեղ է հին հայկական պատմական սրբավայրերից մեկը՝ Քոբայրի վանքը, որը հազարավոր այցելուներ է ունենում: Քոբայր թաղամասում է ապրում Աղունիկ տատը, որը բիզնես-վումընի համբավ ունի. այգու բարիքն է առաջարկում զբոսաշրջիկներին, հիմա էլ փոքրիկ հյուրատուն են կառուցել՝ գեղեցիկ տեսարանով ու հարմարություններով, բայց տարին ջրառատ ու ցուրտ էր, հյուրեր չեկան: Հազվադեպ այցելուների ցուցակում էր ուրախ վրացիների մի խումբ: Նրանցից մեկը նույնիսկ իմ հեռուստադիտողի համար հայերեն երգ է երգում, խմում հայ ժողովրդի կենացը: Հաղորդումը հեղինակի մտավոր սեփականությունն է։ Այն գործածելը ամբողջությամբ կամ հատվածաբար ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։ Հաղորդման հերոսները նկարահանվել են իրենց համաձայնությամբ եւ թույլտվությամբ։ Հնարավոր են հեղինակի, մասնակիցների ու հեռուստադիտողի կարծիքների անհամապատասխանություններ։ Հոլովակը նկարահանվել է 2024 թվականի նոյեմբերի 30-ին Լոռու Թումանյան (Ձաղիձոր) բնակավայրի Քոբայր թաղամասում iPhone 16 Pro Max հեռախոսով: Վոլոդյա Հովսեփյանը հեռուստալրագրող է, որն այս ալիքում ներկայացնում է հայ աշխատավոր մարդու առօրյան, ապրելակերպը, կենցաղը, կոլորիտն ու ավանդույթները։ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է․ մեկնաբանություններում խուսափել գռեհիկ արտահայտություններից, վիրավորանքից ու հայհոյանքներից:

Comment