MENU

Fun & Interesting

Էթնիկ գույներ․ Ռյա Թազա

Xiret Media 31,993 1 year ago
Video Not Working? Fix It Now

Ռյա Թազա կամ եզդիերենից բառացի թագմանված Նոր Ուղի գյուղը Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի կազմում է։ Տարածքում այս գյուղը ամեահին բնակավայրերից մեկն է։ Եզդիաբնակ այս գյուղը հայտնի է վերջերս կառուցված Շեխուբաքրի եզդիական տաճարով, որը միավորում է ոչ միայն Ալագյազ խոշորացված համայնքի 11 եզդիաբնակ գյուղերին, տաճար այցելում են թե ամբողջ Հայաստանի, թե Սփյուռքի եզդիները։ Ռյա Թազան հերոսական անցյալ ունեցող մարտիկների բնակատեղի է։ Գյուղացիները մեզ պատմեցին, որ իրենցից շատերի ապուպապերը մասնակցել են առաջին համաշխարհային պատերազմին, իսկ 1918 թ., թուրքական արշավանքի ժամանակ Ռյա Թազայից եղել են մարտիկներ, ովքեր, Ջահանգիր Աղայի եզդիական ջոկատների հետ միասին զգալի վնաս են հասցրել թուրքական զորքին, այնուհետև Բաշ Ապարանի ճակատամարտում ևս հայկական զորքերի հետ փակել են թուրքերի ճանապարհներն ու հետ շպրտել Ալեքսանդրապոլ։ Հետևեք մեզ նաև՝ Instagram https://www.instagram.com/xiret_media/ TikTok https://www.tiktok.com/@xiret_media Facebook https://www.facebook.com/xiret.media Website https://xirat.com/ #եզդիներ #yezidi #armenia

Comment