ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Սիրելիներս, շտապելու պատճառով ընկույզն իմ։դեպքում ավելի մանրամասն ստացվեց, քան հարկավոր էր։
Դուք աշխատեք ավելի խոշոր կտրատել։ Նման դեպքւոմ միջուկի գույնն ավելի բաց է լինում, կտրվածքը շաատ ավելի շքեղ 👍👍👍🥰
Խմորի համար
3 դեղնուց
1 պտղունց աղ
250 գ փափուկ կարագ կամ մարգարին (սենյակային ջերմաստիճանի)
300 գ թթվասեր (ոչ շատ սառը վիճակում)
560 գ ալյուր (70-100 գը հունցելուց սեղանին շաղ տալու համար է)
1 ոչ լիքը թեյի գդալ սոդա (ավելացնում ենք ալյուրի առաջին բաժակի հետ)
Միջուկի համար
6 բաժակ մանրեցված ընկույզ
(750 գ)
2,5 բաժակ շաքարավազ
դարչին (ըստ ցանկության, ես ավելացրել եմ 0,5 թ/գ, ոչ ավել, քանի որ նախ առանց այդ էլ շատ անուշաբույր է տացվում, նաև դ
րանից միջուկը մգանում է)
4 սպիտակուց (անհրաժեշտության դեպքում ևս 1 սպիտակուց, բաքյց չչարաշահել, որպեսզի դրա պատճառով նույնպես միջուկը մուգ չստացվի, թխվելիս էլ խմորը չճաքի)
————————————————————————————————————
Ավելի ցածր փախլավա ստանալու համար
Խմոր
2 դեղնուց
1 պտղունց աղ
180 գ կարագ կամ մարգարին (սենյակային ջերմաստիճանի)
220 գ թթվասեր (ոչ շատ սառը վիճակում)
400-420 գ ալյուր (70-100 գը հունցելուց սեղանին շաղ տալու համար է)
1 թ գդալից քիչ պակաս սոդա (գրեթե նույնքան, որքան մեծ չափաբաժնի դեպքում, քիչ տարբերությամբ, ավելացնում ենք ալյուրի առաջին բաժակի հետ)
4 բաժակ մանրեցված ընկույզ (մոտ 500 գ)
2 բաժակ շաքարավազ
դարչին (ըստ ցանկության, ոչ շատ, քանի որ նախ առանց այդ էլ շատ անուշաբույր է տացվում, նաև դրանից միջուկը մգանում է)
4 սպիտակուց