Վերջին 2 տասնամյակների ընթացքում Հայաստանում ակտիվորեն զարգացել է փոքր հիդրոէներգետիկան: Պատճառը պետության կողմից տնտեսության այս ճյուղի համար արտոնություններն էին՝ էլեկտրաէներգիայի գնման 15-ամյա երաշխիք, էլեկտրաէներգիայի վաճառքի բարձր սակագին, նվազագույն էկոլոգիական թողքի ապահովում և, վերջապես, ջրային ռեսուրսի անվճար օգտագործում: Մեկը մյուսի հետևից գետերը, խմելու և ոռոգման համակարգերը սկսեցին ծանրաբեռնվել փոքր ՀԷԿ-երով։
Հայաստանի գետային էկոհամակարգի վրա իր բացասական ազդեցությունն է թողել նաև կլիմայի փոփոխությունը:
Այսօր ընդունվել են մի շարք օրենքներ և որոշումներ՝ ուղղված փոքր ՀԷԿ-երի ոլորտի բարեփոխմանը։ Արդյունքում
- Փոխվել է էկոլոգիական թողքի սահմանման մեթոդաբանությունը
- Արգելվել է 25 գետի վրա նոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը, այդ թվում՝ Եղեգիս, Արատես և Սևժառ գետերի վրա,
- Փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման համար սահմանվել է բնօգտագործման վճար 1 խմ-ի համար 0,1 դրամի չափով։