Ցեղակրոնությունը չհասկացված և թերըմբռնված է: Այն հոգևարականների, քաղաքական ուժերի, հակազգային տարրերի համար շահարկումների լավ առիթ է դարձել:
Մի մասն աղաղակում, է թե Ցեղակրոնությունը ֆաշիզմ է: Այն ֆաշիզիմի հետ համեմատելը նույնն է, ինչ հպարտությունը գոռոզության հետ համեմատես: Հայկ Ասատրյանի և Գարեգին Նժդեհի Ցեղակրոնությունը չի գերագնահատում ազգային արժանապատվությունը և ոչ էլ թերագնահատում է այն: «Ցեղակրոն ուխտի» հիմնական առաքելությունը նախևառաջ Մեծ Եղեռնից հետո ցեղասպանվածի բարդույթից ձերբազատումն էր: Ամենաարագ ուծացող զանգվածը թերևս ցեղասպանության ժամանակ ԱՄՆ փախած մեր հայրենակիցներն էին: Իզուր չէ, որ Նժդեհն այդ գաղափարը սկսեց հենց այնտեղ սերմանելը: Նրան գալիս էին լսելու անգամ անգլիախոս հայերը:
ԱՄՆ-ի արևելյան ափը մինչ օրս էլ շարունակում է պահպանել իր ազգային նկարագիրը:
«Հայու տեսակ» հաղորդման հեղինակ Գագիկ Գինոսյանը խոսել է «Ցեղակրոն ուխտերի» ծագման և դրանց նշանակության մասին: