1. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը սադրիչ տեղեկատվության արտահոսք է կազմակերպել: Գերատեսչության տարածված հայտարարության մեջ նշվում է, թե իբր Վրաստանում բողոքի ակցիաների ֆինանսավորումը ԵՄ-ն կատարում է Հայաստանում եվրոպական երկրների դեսպանությունների միջոցով։
2. Կառավարությունը մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրում Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։ Ամուլսարի նախագիծն ունի բնապահպանական, տնտեսական, անվտանգային և արդեն բյուջետային ռիսկեր, քննադատություն է հնչում, որ իշխանությունները բավարար մեխանիզմներ, փորձառություն չունեն վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը վերահսկելու համար:
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
Website - https://www.1in.am
Facebook - https://www.facebook.com/1in.am
Instagram - https://www.instagram.com/1in.am/
Telegram - https://t.me/arajinTV
#1inAM #1inTV #zhirayrvoskanyan
Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211