Օձունեցի Ջուլիետա տատը գուլպաներ է գործում: Գործել տատից է սովորել ,իսկ սկեսուրն էլ տարիների ընթացքում վարպետացրել է այս աշխատանքում նրան: 80 անց է արդեն Ջուլիետա տատիկը, գործելով նա լցնում իր ձմռան երկար երեկոների դատարկությունն ու ընկնում ջերմ հիշողությունների գիրկը: Ջուլիետա տատը խոսում է նաև իր կյանքի, հին ու ներկա բարքերի մասին: