1. «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված թեժ քննարկումներից հետո ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց այն։ Նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 7 պատգամավոր։
2. Բաքվում «Ռուսական տունը» պաշտոնապես հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը՝ հետևելով Ադրբեջանի արտգործնախարարության պահանջին։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Բաքվում «Ռուսական տան» մասին կեղծ լուրեր տարածելով՝ փորձ է արվում խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Մոսկվա-Բաքու դիմակայությունը շարունակվում է:
#1inAM #1inTV #zhirayrvoskanyan
Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211