(Փշրված երազանքներ) Հեղինակ՝ Գոհար Մանվելյան-Ղազարյան։ Աշխենն իր ընտանիքի հետ ապրում էր գյուղում։ Աղջիներին արդեն ամուսնացրել էր և իր միակ որդու՝ Ռուբենի համար հարսնացու էր փնտրում։ Ամեն անգամ հարևանների հետ սուրճ խմելիս ասում էր․
—Այ կտեսնեք,ես իմ Ռուբենի համար Երևանից եմ աղջիկ ուզելու՝ կրթված, գեղեցիկ, համեստ։
Հարևաններն էլ թե.
—Քթիդ տակ էսքան լավ լավ աղջիկներ կան,գնում հասնում ես Երևա՞ն։ Աշխենն էլ ինքնավստահ պատասխանում էր․..