Ակներ գյուղի 72-ամյա բնակիչ Սուսաննա Շավինյանը 72 տարվա իր ապրած կյանքի, անցած ճանապարհի, դժվար օրերի և նույնքան էլ դժվար ներկայի մասին երանությամբ է պատմում։ Հիշում է անցած տարիները, համեմատություններ անում անցյալի և ներկայի միջև: Բնակավայրում նրան ճանաչում են որպես լայն սրտով ու չափազանց բարի մարդու: Տատի խոսքով՝ բարություն անելն է իր առողջ լինելու գաղտնիքը: