Յաղդան գյուղում ապրող Ժենիկ տատն ազգությամբ հույն Նիկոլայի հետ երջանիկ ու երկար կյանք է ապրել:Տատի երկու աղջիկները Հունաստանում են:Շուտ -շուտ գալիս են, Ժենիկին մենակ չեն թողնում բայց նաեւ իրենց հետ տանել չեն կարողանում,տատը՝ մերժում է:Ո՞ր գնամ ասում է տատը, որ վախենում է տունը դուռը անտեր թողնել։ Գնալուց հետո վստահ է Յաղդանի մյուս դատարակ տների ճակատագրին կարժանանա իր տարիների արած դրածը. կքանդվի ու կթալանվի:Աշխույժ աշխատասեր ու ամենակարեւորը սրտաբաց Է 82-ամյա Ժենիկ տատը,որ իր տան դռները միշտ բաց է պահում,ամեն անցնողի տուն հրավիրում կաթ ու մածուն հյուրասիրում,հետո նաեւ գոմ ուղեկցում՝ հորթին, որ կարծես ցուցահանդեսից է նոր դուրս եկել,ցուցադրում ու հպարտանում ու այդպես երջանիկ ապրում կարմիր կղմինդրե տանիքներով ամենագեղեցիկ գյուղւոմ: