Մեր նկարահանող խումբն օրերս եղել է Անտառամուտ գյուղում։ Հանդիպել ու զրուցել այնտեղ ապրող Քոչարյան ամուսինների հետ։ Նրանք երկուսն էլ Վանաձորից են։ Այնտեղ են ծնվել, սովորել, աշխատել։ Անտառամուտ են եկել կենսաթոշակի անցնելուց հետո։ Ամուսինները ճշտ է հիմա էլ գյուղական գործերով են զբաղվում, բայց միաժամանակ նաև վաստակած հանգիստն են վայելում գյուղական բնության գրկում։