MENU

Fun & Interesting

Մեր մեծերը - Հայկ Բժշկյանց

Samvel Armenian 20,825 11 years ago
Video Not Working? Fix It Now

Հայկ Բժշկյանց (Գայ) (1887 - 1937) սովետական բանակի հայազգի հրամանատար, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922-ին), կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ: Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ ազգանունով, որը ավելի հեշտ էր արտասանվում: Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական` Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի կարողանում ուսանողական շարժումներին մասնակցելու համար հեռացվելու պատճառով։ Հետագայում ստանում է զինվորական բարձրագույն կրթություն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մարտական գործողություններին։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և դրանից հետո ծավալված քաղաքացիական կռիվներին։ Որպես տաղանդավոր զինվորական, ռազմական արվեստի տեսաբան, ռազմագետ, խորհրդային շրջանում աշխատել է Մոսկվայի ռազմական և ռազմաօդային ակադեմիաներում։ 1935 թ. հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Սովետական միությունում). 1937 թ. դեկտեմբեր 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել։ Հետմահու արդարացվել է 1956 թ. հունվարի 21-ին։

Comment