Լոռու մարզի Ճոճկան գյուղում ապրող Սուրիկը ու Հայկուշը մի ամբողջ կյանք են ապրել միասին: Սուրիկը Ճոճկանի ամենահայտնի մարդն է , աշխատասեր ու կատակասեր գյուղացի, որ ամուր կպած է իր հողին: Նրանք ամուսիներով երջանիկ ապրում են աշխարհի ամենալավ գյուղում՝ Ճոճկանում: Սար,հանդ ու չոլ անում ,համեստ կյանքով ապրում, ու քչով բավարարվում: