MENU

Fun & Interesting

Կյանքը՝ յուղի կաթսա նշանակող անվամբ հայ-հունական համայնքում․ Յաղդանը կանվանափոխվի՞

Video Not Working? Fix It Now

Ազգությամբ հույն տիկին Ֆլորան Հայաստանի հունաբնակ գյուղում հայկական ճաշը պատրաստում է հունարեն երգի հնչյունների տակ, հետո բացատրում, թե ինչի մասին էր երգում։ «Հունական երգ է այն մասին, որ ես վատություն չեմ արել ոչ մեկին»՝ ասում է։

Լոռու մարզի Յաղդան գյուղը հայտնի է որպես հունաբնակ համայնք: Այստեղ հույները հաստատվել են դեռ 18-րդ դարում․ Արևմտյան Հայաստանից տեղափոխվելով՝ նրանց մեծ մասն Ախթալայում հաստատվելու փոխարեն նախընտրել է Յաղդանը: Ժամանակին գյուղն ունեցել է 1000-ից ավելի բնակիչ: Այդ տարիներին հայերն այստեղ փոքրամասնություն են եղել:
Պատկերն այժմ էականորեն փոխվել է․  հույներն արդեն Յաղդանում մեծամասնություն չեն։

Comment