Այս անգամ Լալվարի փեշերին ծվարած փոքրիկ գյուղում՝ Բենդիկում ենք :Խոր անտառների,բարձր ժայռերի մեջ թաքնված գյուղ տանող ճանապարհը շրջապատված է խենթացնող բնությամբ, անտառներով, գետակներով որտեղ գրեթե ամեն կիլոմետրում դադար առնել, շունչ կտրացնող տեսարանները վայելել է պետք:Բենդիկը Հայաստանի հյուսիսի թերեւս ամենակոլորիտային գյուղն է, յուրահատուկ ճարտարապետությամբ տներով ու էլ ավելի յուրահատուկ մարդկանցով:Սակայն գյուղը կիսադատարկ է ու ցավոք մարդիկ շարունակում են հեռանալ Բենդիկից: