1. «Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Մենք Հայաստանի հետ, այս հարցում տարաձայնություն չունենք: «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին», հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` հավելելով. «Մենք` և՛ Ռուսաստանին, և՛ մյուս երկրներին հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը»:
2. Վաշինգտոնում կայացել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Վենսի հանդիպումը: Քննարկվել են ԱՄՆ-Հայաստան «երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»:
#1inAM #1inTV #zhirayrvoskanyan
Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211