Մինչ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե հրադադարի հաստատումից՝ 1994 թվականից ի վեր Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները եղել են միայն Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տարիներ առաջ հասանելի դարձած փաստաթղթերը վկայում են՝ հայկական կողմը պահանջել է անկախություն, և առնվազն 1997-ին հայր Ալիևը՝ Մինսկի խմբի համանախագահների ճնշման տակ, Վաշինգտոնում համաձայնել է կարգավորման փուլային տարբերակին, որով հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Ղարաբաղի հարակից վեց շրջաններից, կողմերի միջև ստեղծվեր բուֆերային գոտի՝ բազմազգ խաղաղապահ ուժերով, բացվեին տարածաշրջանի ճանապարհներն ու երկաթգծերը:
Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am
Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, OVIO-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
#ազատություն #լուրեր
🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt
🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1
🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8