MENU

Fun & Interesting

Ինչ կապ կա չդադարող գործադուլի ու ռուս միլիարդատիրոջ միջև | Թրամփը չի կործանի Իրանը

1in TV 10,142 3 hours ago
Video Not Working? Fix It Now

1. «Թե ո՞ր կրոնի միջոցով հավատալ Աստծուն, անձնական որոշման հարց է, իմ կարծիքով ժողովրդավարությունը կրոնական ազատության մասին է, քանի որ ազատ լինել, նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ… Հայաստանի Հանրապետությունում գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և բնական է, քանի որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում` Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովում։ 2. «Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ և հաջողակ երկիր, որը չի կարող միջուկային զենք ունենալ: Տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները, գործելով Իսրայելի հետ համաձայնեցված, ծրագրում է կործանել Իրանը, խիստ չափազանցված են, նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 3. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը մերժել է 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը: Կոմբինատի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված ընկերություններին ու անձանց: Ո՞վ է Ռոման Տրոցենկոն: #1inAM #1inTV #siranuyshpapyan Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211

Comment