Խորհրդակատարներ՝ Տեր Տիրայր, Տեր Դանիել, Տեր Ավետիս քահանաներ և դպրաց դաս։
Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։
Դ կիւրակէ զկնի Վերափոխման
Բարեկենդան Ս. Խաչի պահոց
ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
Նշանակում է բարի կենդանություն, բարեկեցություն, ուրախություն: Եկեղեցական աստվածպաշտության մեջ բարեկենդան է կոչվում յուրաքանչյուր շաբաթապահքին, ինչպես նաև Մեծ պահքին նախորդող օրը: Վերջինս կոչվում է Բուն բարեկենդան, իսկ մնացածն անվանում են իրենց հաջորդող պահքի անունով: Բացի Ծննդյան պահքի բարեկենդանից՝ բոլոր մյուսները համընկնում են կիրակի օրվան:
Քրիստոնյայի համար «բարեկենդան» բառը ոչ թե կենցաղային, այլ հոգևոր իմաստ ունի՝ խորհրդանշելով այն ճշմարիտ բարի կյանքը և մեղքի մահով չվնասված հոգու կենդանի վիճակը, որի մեջ մարդը գտնվում էր դրախտում՝ նախքան մեղանչելը: Քրիստոնյայի նպատակն է վերստին ստանալ ադամական մեղքի պատճառով կորցրած այդ սկզբնական բարեկենդանությունը, որը շնորհվելու է համընդհանուր հարության օրը՝ ուղիղ հավատով և բարեպաշտությամբ ընթացողներին:
Արդ, Եկեղեցու աստվածպաշտության ռիթմը, որը բնորոշվում է տոնական և պահոց օրերի հերթափոխով, բարեպաշտ հավատացյալի փրկության կենդանի ուղենիշն է. տոնական զվարթության մեջ քրիստոնյան կանխաճաշակում է շնորհառատ երկնային կյանքը, իսկ պահքի և ապաշխարության մեջ սգում է ու պատերազմում մեղքերի դեմ, որպեսզի ազատագրվելով մեղքի ծառայությունից՝ առավել լիահուն ապրի հաջորդող տոնի ուրախությունը:
Տոնի և պահքի հերթափոխության այս իմաստի վերապրումին է ծառայում բարեկենդանը: Զվարթարար տոն լինելով հանդերձ՝ այն յուրահատուկ նախապատրաստություն է իրեն հաջորդող պահքի համար: Այդ օրը, հիշելով դրախտի ուրախալից կյանքի վայելչությունը և տոնական սեղանի շուրջ զվարճանալով, հավատացյալը միաժամանակ խորհրդածում է առաջիկա պահքի մասին և ուխտադրվում «ապաշխարության արժանի գործեր» կատարել [Մատթ. 3.8]:
Տիգրան Խաչատրյան
Գիշերային ժամ
Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:
ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:
#ժամերգություն #սուրբհովհաննես #առավոտյանժամերգություն #գիշերայինժամերգություն