90-ամյակին ընդառաջ՝ աչքը զավակների ճամփին, միակ սփոփանքը՝
դաշնամուրն ու սիրելի մեղեդիները
«Հարևաններս չեն բողոքում, այնպես եմ նվագում, որ հանկարծ չխանգարեմ, իսկ վերևինն ասում է, որ նվագս լսելուց հետո ավելի լավ է քնում»,-գոհունակությամբ անկեղծանում է Սիլվա Ալեքսանյանն ու հիշում 8-ամյա Սիլվիկի Թիֆլիսի անհոգ մանկությունը, երբ միակ մտածմունքն այն էր, որ թե ոնց շրջանցի երաժշտության գերմանուհի ուսուցչուհու ամեն օր պարապմունքի գալու պահանջը:
Հաստատ երաժիշտ կդառնար, եթե ստալինյան բռնաճնշումները չհասնեին իրենց ընտանիքին: Ալեքսանյանների ընտանիքը՝ հայր, մայր ու երեք դուստր, 1949-ի աքսորվեց Սիբիր: 13-ամյա Սիլվիկին էլ չխնայեցին՝ հնարավորություն տալով մնալ արդեն ընտանիք կազմած ու ազգանունը փոխած մեծ քրոջ մոտ: Պատճառ բերեցին, թե ծնողները թուրքահպատակ են եղել, բայց տիկին Սիլվան լավ է հիշում, որ 1924 թվականից հայրն արդեն կուսակցական էր, իրենք պիոներ և այլն: Հայրն էլ, մայրն էլ վանեցիներ են, որ Եղեռնից մազապուրծ հանգրվանել էին Թիֆլիսում, ու, գաղթի ճամփի զրկանքներից ու տեսարաններից դեռ ուշքի չեկած, ապրանքային գնացքով մեկ ամիս պիտի գնային Սիբիր: «Ոչնչով մեղավոր չէին, անմեղ տեղն աքսորեցին: Դե մի բան պիտի ասեին, իբր թե նախկինում թուրքահպատակ են եղել ծնողներս: Աքսորավայրում հիմնականում հայեր էին, հրեաներ, մերձբալթյան երկրներից շատերը կային էին, և ոչ մի վրացի չկար»,- հաստատ հիշում է զրուցակիցս: Քրոջը՝ Արփենիկին առաջարկել էին համագործակցել, նույնն է թե մատնություններ գրել հայրենակիցների վրա, բայց 23-ամյա խիզախ օրիորդի չի համաձայնել ու ամենաշատը զրկանքները հենց նա է կրել: Ուշագրավ է Արփենիկի հնգամյա օրագիրը, որ հենց աքսորի օրերին է գրել ու այսօր հրատարակված գիրք է: Սիլվային համար երաժշտությունն աքսորի օրերին էլ սփոփանք էր, անտեղ էլ ակորդեոն է նվագել... ուրախացրել իրեն ու մյուսներին:
Փոքր որդին՝ Տիգրանն է դարձել մոր անկատար երազանքն իրականացնողը: Արդեն 30 տարի ապրում ու աշխատում է Շվեյցարիայում, պահանջված երաժիշտ է, նվագում է դաշնամուր, երգեհոն: Մեծ որդին հոր ուղով է գնացել է՝ զինվորական է՝ արդեն պաշտոնաթող, բայց էլի օտարության մեջ՝ Ռուսաստանում: Համատեղ երջանիկ 60 տարին ամուսնու հետ սիրով է հիշում, կիրթ տղա էր, կարդացած, հավատարիմ ու լավ ամուսին, միասին 24 տարի Խարկովում ապրեցին, հետո վերջապես հաստատվեցին հայրենիքում:
Տարեց մարդն ամենաշատը շփման կարիք ունի, այսօր տիկին Սիլվան միայն մենակությունից է բողոքում, լսողությունն էլ հուզված պահերին կարծես դավաճանի, բայց երբ դաշնամուրի մոտ է, ամեն ինչ տեղն է գալիս՝ ձիգ կեցվածք, ճկուն մատներ ու սիրելի մեղեդիներ: Մի քանի օրից նա կդառնա 90 տարեկան ու հույս չունի, թե զավակները կամ թոռներն իր հետ կկիսեն այդ նշանակալի օրը, անբաժան ընկերն ու սփոփանքը դաշնամուրն է...
Հիշեցնենք, որ «Երկրորդ շնչառություն» հաղորդաշարի այս թողարկումը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Թողարկման մեջ արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին:
#երկրորդշնչառություն #secondstartarmenia #второедыхание #60իցհետո #over60 #после60 #podcast #առողջուակտիվծերություն #տատուպապ #տատութոռ #պապութոռ #ծեր #տարեց #համարյա100 #+/-100 #տատիկպապիկ #дедибаба #дедушка #бабушка #дедибабка #дедибабушка #Армения #Ереван #бабушка21века #дедушкаивнучка #бабушкаивнучка #tatikpapik #age #aging #tatupap #tatutor #paputor #elderly #2ndstartaging #healthyaging #productiveageing #closeto100 #+/-100 #activeaging #aging #aginggracefully #brainhealth #lifelonglearning #lifelonglearner #AlzheimerEurope #seniors #senior #yerevan #yerevanarmenia #armenian #parents #elderlyrights #selfcare #memorycare #elderlylove #elderlyparents #pension #retirement #второедыхание #после60 #дедибаба #дедушка #бабушка #дедибабка #дедибабушка #Армения #Ереван #бабушка21века #дедушкаивнучка #бабушкаивнучка #dementia #dementiaprevention #dementiaawareness #doctor #professor #elderlycareservices #caregiver #caregiverlife #elderlycare #alzheimer #alzheimers #alzheimersawareness #alzheimerscaregiver #alzheimerdisease #alzheimersassociation #nutrition #nutritionfacts #nutritiontips #gynecologist #memorycafe #parkinsonsdiseaseawareness #parkinson #palliativecare #memorycarecommunity #деменция #Դեմենցիա #Պարկինսոն #Ալցհայմեր #Паркинсон #Алцгеймер #կաթված #գլխուղեղիկաթված #strokesurvivor #strokeawareness #инсульт #neurologist #psychology #psychologyfacts #psychiatric #psychologist