MENU

Fun & Interesting

12 երեխա կերակրելու հոգսը

Ankyun gumarats 3 181,161 1 year ago
Video Not Working? Fix It Now

#ankyun #թարմ_լուրեր #գյուղ #alaverdi #lori #artsakh Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից բռնագաղթված ու Լոռի հասած ընտանիքում 12 երեխա է մեծանում: Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում է ապրում ընտանիքը: Գյուղում տեղավորված մյուս արցախցի ընտանիքները չեն հարմարվել պայմաններին, հեռացել են:Բազմանդամ այս ընտանիքը թեեւ կենցաղային տեխնիկա, սնունդ ու հագուստ է ստացել, բայց գյուղում վերջնական հաստատվելու որոշում դեռ չի կայացրել: 12 երեխաների մայրը վարձով տանը շատ երեխաներով ապրելու դժվարություններով է բացատրում իր՝ տեղափոխելու միտքը:Թեկուզ փոքր, թեկուզ եւ անհարմար բայց սեփական տանիք ունենալու մասին են երազում:Մարցը սիրել են, կուզենային այստեղ ապրել:12 երեխաներից 7-ը դպրոցական են, արդեն դպրոց են գնում:Կենցաղային ու սոցիալական դժվարությունները կհաղթահերեն, եթե միայն տուն ունենան ասում են այս ընտանիքում: Ապրելու համար կռիվ տված ընտանիքի փրկության պատմությունը որ մարտաֆիլմի սցենար է հիշեցնում, իր հետքն է թողել երեխաների առողջության վրա: 7 տղա 4 աղջիկ է մեծանում ընտանիքում որի երազանքը միայն ու միայն սեփական տանիք ունենալն է:

Comment