MENU

Fun & Interesting

Ձայն Արարատի 12 - Հայոց հնագույն դիցարաններ, հին հավատք / Armenology - Ancient Armenian mythology

ArmFreeVoiceNews 13,064 lượt xem 10 years ago
Video Not Working? Fix It Now

Ազատ Ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 12-րդ հարղորդումը նվիրած է հայոց հնագույն դիցարաններին, հին հավատքին: Դեռևս հազարամյակներ առաջ է ձևավորվել հայոց հին հավատքը: Արատտայի, Հայասայի, Վանի և դրան հաջորդած մեր դիցարանները ամբողջությամբ վեր են հանում հայի իրական էությունը: Մեր նախնիները միշտ ապրել են հավատքով լի և ունեցել են չափազանց կայուն և խիստ ձևավորված դիցարան: Հյուրն է՝ դիցաբան Գոհար Վարդումյանը:

Հաղորդաշարի բոլոր թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.youtube.com/playlist?list=PL2slsvbn3cHc0UCEnG7WyO5vhcfsVYQKV :
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.youtube.com/playlist?list=PL2slsvbn3cHc0UCEnG7WyO5vhcfsVYQKV :

Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։

Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը և իհարկե, չարաբաստիկ 1915-1923թթ․ շարունակվող ցեղասպանությանը։ Ունենք հաղորդումներ նվիրված՝ աշխարհաստեղծման առասպելներին, հայոց դիցաբանությանը, ազգային արժեհամակարգին, ցեղակրոնությանը և Նժդեհի գաղափարախոսությանը։

«Ձայն Արարատի» հաղորդաշարից զատ, ArmFreeVoiceNews յութուբյան էջում տեղ են գտնում նաև տեսանյութեր լրատվական դաշտի տարբեր թեմաների վերաբերյալ:

Ազատ Ձայն լրատվականի հարթակներն են՝
Կայք՝ https://azatdzayn.com/
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/azatdzayn/
Թվիթեր՝ https://twitter.com/azatdzayn
Յութուբ՝ https://www.youtube.com/user/ArmFreeVoiceNews

Comment