MENU

Fun & Interesting

Աշխարհի իշխանը սկսել է գործել բացահայտ․ 12։09 2023

Video Not Working? Fix It Now

Ահա գալիս է աշխարհի իշխանը եւ Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի: (Հովհ. 14:30) Սա յուրաքանչյուր քրիստոնյայի՝ առ Աստված ունեցած վստահության արտահայտությունն է: Երբ մենք վստահ ենք Աստծու ամեն խոսքին, որ ասվել է մեզ, ուրեմն աշխարհի իշխանը մեզ չի կարող ստրկացնել։ Իսկ եթե երկմտում ենք Աստծու խոսքին և մեր կյանքում Աստված մրցակից ունի, ուրեմն սատանան մեզ ասում է,- «Երկրպագի՛ր ինձ, եւ այս ամենը քեզ կտամ» (Ղուկ.4;7). Արթուն լինենք՝ տարբերելու համար այս աշխարհի իշխանին՝ Հավիտենական Իշխանից ու Թագավորից, որը կործանելու է այս աշխարհի ժամանակավոր իշխանին։ Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 8.16-24 16 Բայց գոհութի՜ւն Աստծուն, որ ձեզ համար մեր ունեցած փութաջանութիւնը դրեց նաեւ Տիտոսի սրտում, 17 որ իմ աղաչանքներն ընդունեց եւ առաւել քան յօժարութեամբ շտապեց գալ ձեզ մօտ: 18 Եւ նրա հետ ուղարկեցինք այս եղբօրը, որի համբաւը աւետարանի քարոզութեան մէջ բոլոր եկեղեցիներին ծանօթ է: 19 Եւ ոչ միայն այսչափ. այլեւ նշանակուելով եկեղեցիների կողմից՝ ճանապարհորդութեան ընկեր դարձաւ մեզ՝ մասնակցելու այն նպաստներին, որ մատուցւում են մեր կողմից Տիրոջ փառքի համար եւ մեր յօժար կամքով: 20 Բայց այս բանում զգուշանում էլ էինք, որ չլինի թէ մէկն արատաւորի այն ծառայութիւնը, որ մատուցւում է մեր կողմից. 21 քանզի բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլեւ մարդկանց առաջ: 22 Եւ ուղարկեցինք նրանց հետ մեր եղբօրը, որին փորձեցինք շատ բաներում՝ շատ անգամ փութաջան գտնելով նրան. եւ այժմ նա է՛լ աւելի փութաջան է ձեր հանդէպ իր ունեցած մեծ վստահութեամբ: 23 Իսկ եթէ խօսք լինի Տիտոսի մասին, նա իմ հաւասարն է եւ իմ գործակիցը ձեր մէջ: Գալով մեր եղբայրներին, նրանք եկեղեցիների կողմից ուղարկուածներ են եւ Քրիստոսի փառքը: 24 Եւ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցոյց տուէք ձեր սիրոյ եւ ձեր հանդէպ մեր պարծանքի ապացոյցը: Ավետարան ըստ Մարկոսի 8.10-21 10 Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը: 11 Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից: 12 Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»: 13 Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը: 14 Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ: 15 Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»: 16 Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում. «Հաց չունենք»: 17 Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել: 18 Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք ու չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. 19 երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»: Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու: 20 «Եւ երբ եօթ նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»: Եւ նրանք պատասխանեցին՝ եօթ: 21 Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»: --------------------------------- https://www.donationalerts.com/r/fatheramen Social Media: - Սոցիալական մեդիա: website https://www.fatherarmen.com Facebook - https://www.facebook.com/terarmen Instagram - https://www.instagram.com/father_armen_melkonian/ #hogevor #հոգևոր երգեր #hogevor erger 2020 Whatsapp Group https://chat.whatsapp.com/L2ZDyPWULjwKfrSH0ghqG1 Armenia - spirtual news

Comment