MENU

Fun & Interesting

ԱՐԻ՜ Տեր Հիսուս, գալուստդ բարի(17/07/22)(մաս1)մարգարեություն աշխարհի եւ Հայաստանի համար Կոչ ԱՊԱՇԽԱՐ.

Ruzanna / God is Love 13,307 3 years ago
Video Not Working? Fix It Now

Կոչ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ(մաս 1, շարունակելի) Փող զարկեք Հայաստանում, աշխարհում “Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում և ա՛զդ աղաղակեք իմ սուրբ լեռան վրա. երկրի բոլոր բնակիչները թող դողան, որովհետև Տիրոջ օրը գալիս է, որովհետև մոտ է մթի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը. ինչպես որ արշալույսն է տարածվում լեռների վրա, այնպես էլ մի բազմաթիվ և զորավոր ժողովուրդ է գալիս, որի նմանը երբևէ չի եղել և նրանից հետո էլ չի լինելու դարեդար։” ‭‭ՀՈՎԵԼ‬ ‭2:1-2‬ ‭ՆՎԱԱ‬‬ https://bible.com/bible/2329/jol.2.1-2.ՆՎԱԱ Տիրոջ գալստյան օրը շա՜տ մոտ է։ Այսօր եւ հիմա է օրը ապաշխարության։ Վաղը կարող է ուշ լինել , վաղը՝ կարող է չլինել։ Ոչ մեկը հաջորդ ակնթարթի տերը չի… Ով ականջ ունի լսելու Թող լսի! “Սակայն հիմա Տերն ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի ի՛նձ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։ Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։ Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և իր ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի Տիրոջ՝ ձեր Աստծու համար։ Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից։ Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ Տիրոջը ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, ազգերի արհամարհանքի առարկա. ինչո՞ւ ժողովուրդների մեջ ասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։” ‭‭ՀՈՎԵԼ‬ ‭2:12-17‬ ‭ՆՎԱԱ‬‬ https://bible.com/bible/2329/jol.2.12-17.ՆՎԱԱ “Տիրոջ մեծ և ահեղ օրը չեկած՝ արեգակը խավարի պիտի փոխվի, իսկ լուսինը՝ արյան։ Եվ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա և Երուսաղեմում Տիրոջ ասածի պես ազատում կլինի նաև այն մնացորդների մեջ, որոնց Տերը պիտի կանչի։” ‭‭ՀՈՎԵԼ‬ ‭2:31-32‬ ‭ՆՎԱԱ‬‬ https://bible.com/bible/2329/jol.2.31-32.ՆՎԱԱ Մաքրեք ձեր սրտերը, մաքրեք ձեր ընթացքը , սպիտակ հագուստներ հագեք , որն է՝ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ։ ՍՈՒՐԲ ԵՂԵՔ, ԻՆՉՊԵՍ ՁԵՐ ՀԱՅՐՆ Է ՍՈՒՐԲ Ուրախության փողեր հնչեցրեք ամենուր. ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ԳԱԼԻՍ Է!!! “Այս բաները վկայողն ասում է. «Այո՛, ես շուտով պիտի գամ»։ Ամե՛ն։ Արի՛, Տե՛ր Հիսուս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի։ Ամե՛ն։” ‭‭Հայտնություն‬ ‭22:20-21‬ ‭ՆՎԱԱ‬‬ https://bible.com/bible/2329/rev.22.20-21.ՆՎԱԱ “Կոկորդալիր գոչի՛ր, մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր հանցանքը և Հակոբի տանը՝ իր մեղքերը։ Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ մի ազգի պես, որ արդարություն է գործում և իր Աստծու պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք և փափագում են մոտենալ Աստծուն. «Ինչո՞ւ մենք ծոմ ենք պահել, և դու չես տեսել, ինչո՞ւ ենք խոնարհեցրել մեր անձերը, և դու չես իմանում»։ Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։ Ահա դուք կռվի և հակառակության համար եք ծոմ պահում, անզգամորեն բռնցքահարելու համար. այս օրվա նման ծոմ պահելով, որ ձեր ձայնը լսելի չլինի վերևում։ Այսպե՞ս կլինի այն ծոմապահությունը, որը ես նախընտրել եմ, իբրև մի օր, երբ մարդ իր անձը խոնարհեցնում է։ Գլուխը ծռել կնյունի պես, քուրձն ու մոխիրը փռել իր տակ. դու սա՞ ես ծոմապահություն կոչում և Տիրոջը ընդունելի օր։ Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։ Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։ Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։ Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները, կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես։ Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։ Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։ «Եթե շաբաթ օրը՝ իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի և Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով, այն ժամանակ կհրճվես Տիրոջով, և ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերը ու քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս»։” ‭‭ԵՍԱՅԻ‬ ‭58:1-14 “Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև տրտմեցիք ապաշխարության համար, որովհետև դուք ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որպեսզի մեզանից ոչնչով վնաս չկրեք։ Որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում։” ‭‭Բ Կորնթացիներին‬ ‭7:9-10‬ ‭

Comment