Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակիչները իրենց ուժերի չափով (թեև բուն պատրաստություն չէր եղել) կարողացան ինքնակազմակերպվել և պաշտպանել իրենց բնակավայրերը, մինչև բանակի ստորաբաժանումները և ՈՄԱ կամավորական գումարտակը տեղ կհասնեին:
Այսինքն՝ կռվի ժամանակ ՈՄԱ-ի առաջարկած մոդելը աշխատեց: Կանոնավոր բանակը, պահետազորը և աշխարհազորը կարողացան միավորվել և պաշտպանել այդ գիծը:
ՀՀ և Արցախի ցանկացած բնակավայր պետք է անառիկ ամրոց դառնա, բնակչությունը պետք է պատրաստվի և կարողանա արդյունավետ կերպով գործել, պաշտպանել ինքն իրեն և իր տարածքները: