MENU

Fun & Interesting

«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ / Էմմի / 2022 Թողարկում 1

Nazeni Hovhannisyan 225,696 2 years ago
Video Not Working? Fix It Now

#kamurjner #NazeniHovhannisyan Ջերմ հիշողությունների «Կամուրջներ»- ով անցանք, որ սիրո դռները բացենք ու խոսենք երկու հզոր արվեստագետների՝ Նադեժդա Սարգսյանի ու Դավիթ Բեջանյանի անսահման գեղեցիկ սիրո և նրանց լավագույն ստեղծագործության՝ Էմմիի մասին․․․ Ապրածի, անցածի, սովորածի, ինչու չէ, սխալվածի «Կամուրջներ»-ով գնալու ենք վերաբացահայտելու, թե ով ենք մենք, ով էինք անցյալում, ով ենք հիմա և... Եւ ուր ենք գնում։ Nazeni Hovhannisyan on Facebook https://www.facebook.com/NazeniHovhannisyanOfficial https://instagram.com/nazenihovhannisyan?igshid=YmMyMTA2M2Y= https://t.me/nazenhovhannisyan https://www.tiktok.com/@nazeniofficial?_t=8WfoXNSYqCw&_r=1 00:00 - Նախաբան 03:36 - Դոդոն` Դավիթ Բեջանյանը, մեքենայով գնում, հասնում էր ԽՍՀՄ բոլոր քաղաքների այն օդանավակայաններ, որ ծաղիկներով դիմավորեր Նադեժդա Սարգսյանին։ 05:25 -Դոդոն շատ էր հավատում այլմոլորակայիններին։ Միեւնույն ժամանակ Նադեժդա Սարգսյանը Աստծուց բացի ոչինչ չէր ընդունում։ 06:06 - Ի՞նչ է ցույց տալիս Առնո Բաբաջանյանի արձանի ձեռքը։ 06:57 -Բայց ի՞նչն էր պատճառը, որ քանդակագործ Դոդոյի կոլեգաները միշտ հարվածում էին թիկունքից։ 07:50 - Բացահայտում էր, որ քանդակագործ Դավիթ Բեջանյանը Էմմիի հայրն է։ 09:11 - Ինչու՞ էին Նադեժդա Սարգսյանին զրկել եթերից, իսկ օպերատորին հանել էին աշխատանքից։ 11:02- Բաց նամակ ՀՀ կառավարությանը։ 12:18 - Ո՞ւմ են նման «Հավերժության ժապավեն» քանդակի կերպարները։ 15:57 - Ինչու՞ էին ամաչում նկարահանման ժամանակ բռնել Նադեժդա Սարգսյանի ձեռքը։ 17:50 - Ինչպե՞ս էին 90-ականներին համերգների գնում Արցախ։ Ինչպե՞ս էին բեմը լուսավորում ավտոբուսի լույսերով, որ կարողանան համերգ տալ։ 19:51 - «Հասնում էինք մի գյուղ, ասում էին՝ չեք կարող համերգ տալ, քանի որ կրակոցներ են լինելու։ Բայց մարդիկ մեզ էին սպասում»։ 20:36 -Համացանցում չգտա հայերի, Հայաստանի, Նադյայի, Դոդոյի մասին պատմություններ ու որոշեցի ստեղծել այս հաղորդումն ու անվանել «Կամուրջներ»։ 21:25 - Ինչպե՞ս «Կամուրջներ» երգը սիրվեց ու մեծ գումարներ բերեց Էմմիին։ Եվ ինչպե՞ս էր երգը գործիքավորել Սուպեր Սաքոն։ 26:06 -Էմմիի կյանքի առաջին կոտրված պահն ու առաջին կորստի գիտակցումը... 30:05 - Ինչո՞ւ էր Նադեժդա Սարգսյանը ձմռան ցրտին, ոտաբոբիկ ուխտի գնացել Գառնի։ 32:28 -Ինչու՞ Քանդակագործ Դավիթ Բեջանյանը չի ստացել վաստակավոր արվեստագետի կոչում, թեեւ Wikipedia -ում գրված է, որ ունի։ 34:16 -Ինչպես Գերմանիայի կառավարությունը չեղարկեց արձանի բացումը Բոննում, քանի որ հայաստանյան պատվիրակությունը մեկնել էր առանց քանդակի հեղինակ Դավիթ Բեջանյանի, բայց կազմի մեջ ընդգրկել էին կառավարության անդամների տիկնանց։ 36:19 -Գուցե Խորհրդային Միությունը գիտե՞ր մարդու մասին ճշմարտությունը... 37:54 -Երբ Վահեն հայտնվեց, թեեւ ոչինչ չխմբագրեց, ոչինչ չարգելեց, երգը պակասեց ակտիվ, ստեղծագործ Էմմիի կյանքում։ 42:14 -Ֆիլիպ Կիրկորովի հանդիպումը Նադեժդա Սարգսյանի հետ։ Ի՞նչ գրառում էր արել Կիրկորովը նկարի վրա։ 44:02 -Դոլինայի հետ ջերմ հարաբերությունները, Նադեժդայի մայրիկին անսպասելի այցը երեւանյան համերգից հետո՝ ծաղիկներով լցված լիմուզինով ․․․ 45:23 -Ինչպես ճաղավանդակների ետեւում փակված նադեժդա Սարգսյանը փախավ տանից, հայտնվեց «Սերպանտին» խմբում ու հանդիպեց իր կյանքի միակ ու մեծագույն սիրուն։ 50:25 -Էմմիի առաջին հանդիպումը Հայկոյի հետ տեղի ունեցավ երգչուհիներից մեկի առաջին հարսանիքի ժամանակ։ Հայկոն եկել էր Վլեյի հետ։ 55:05 -Բեյրութ․․․ համերգ․․․ կատուներ․․․ Էմմի․․․ կամ ինչպես Արա Թորոսյանը դարձավ Մուռզո։ 56:12 -Ինչո՞ւ է Դավիթ Բեջանյանը 6 ամիս անցկացրել ԱԱԾ-ում (КГБ)։ 57:54 -Ռոբերտ Ամիրխանյանի ո՞ր երգն այլեւս ոչ ոք չկարողացավ լավ երգել Նադեժդա Սարգսյանից հետո։ 1:02:36 - Ինչու՞ էր վախենում Նադեժդա Սարգսյանը խոսել հեռախոսով։ 1:04:46 - Նադեժդա Սարգսյանի տան հատակը ծակծկված էր բարձրակրունկների պատճառով․․․ 1:05:36 -Ու՞ր են գնում մարդիկ կյանքից հետո։ 1:07:00 - Ի՞նչն է Էմմիի կյանքի նոր իմաստը։ 1:09:36 -Ի՞նչ էին անում հայերը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում։ 1:10:29 -Ո՞վ է տան «ասիչը»։ 1:10:58 -Ի՞նչը կփոխեր կյանքում Էմմին։ 1:14:29 - Ո՞վ է հաղթելու Նազենի Հովհաննիսյանին։ «Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝ Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան ,Լևոն Բարթիկյան Աշոտ Ավետիսյան Հովհաննես Դելիկյան Արամ Ստեփանյան Նոյեմի Անդրեասյան,Լուսինե Դանիելյան, Հովիկ Միտոյան

Comment